Կարևոր իրադարձություններ

Արտաշատի համայնքային ոստիկանները 1 կիլոգրամ 400 գրամից ավելի թմրամիջոց են հայտնաբերել

20 Նոյեմբեր, 2019 22:18
Արտաշատի համայնքային ոստիկանները 1 կիլոգրամ 400 գրամից ավելի թմրամիջոց են հայտնաբերել

Նոյեմբերի 18-ին ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները տեղեկություններ ստացան, որ Արարատի մարզի Մրգավետ գյուղի 62-ամյա մի բնակիչ տանը թմրամիջոց է պահում և օգտագործում։
Տեղեկությունների հիման վրա կատարված զննությամբ հայտնաբերվեցին ընդհանուր 1 կիլոգրամ 400 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն չորացված զանգվածներ, ինչպես և կանեփի չորացված բույս՝ մոտ 40 գրամ քաշով։
Տանտիրոջ հայտնածով՝ հայտնաբերված զանգվածները կանփ են ու իր օգտագործման համար։ Նշանակվել է դատաքիմական փորձաքննություն։
Դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

 

 

Լրահոս

Դիտել ավելին