Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում

20 Նոյեմբեր, 2019 19:17
Մահվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Լիճք գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։ Վրաերթի ենթարկվածներից տարեց կինը տեղում մահացել է, իսկ 8-9 տարեկան երեխան տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։ Այս մասին գրում է Shamshyan.com կայքը։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյան գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Լիճք գյուղի բնակիչ՝ 66-ամյա Սոնիկ Սայադյանն էր, իսկ հիվանդանոց տեղափոխվածը նրա եղբոր տղան է։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին