Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած, մազապուրծ եղած և Հայաստանում ապրող փոքրաթիվ մարդկանցից ևս մեկը։ 109 տարեկանում կյանքից հեռացել է Գույնա Մարկոսյանը։ Նա ծնունդով Կարսից էր, ընտանիքի հետ Արևելյան Հայաստան էր տեղափոխվել 1915 թվականին։
Հետո Գույնան (նախկինում՝ Նազարեթյան, ապա ամուսնու ազգանունով՝ Մարկոսյան) այլ երեխաների հետ հայտնվել է Գյումրիի որբանոցում։ Դրանից հետո էլ ամուսնացել է ու ապրել Արագածոտնի Թաթուլ գյուղում։