Կարևոր իրադարձություններ

Երեք տարվա ընթացքում Երևանում համալիր կերպով կլուծվի տրանսպորտի հարցը. Տիգրան Ավինյան

20 Նոյեմբեր, 2019 14:18
Երեք տարվա ընթացքում Երևանում համալիր կերպով կլուծվի տրանսպորտի հարցը. Տիգրան Ավինյան

 ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուսով է, որ 1-3 տարվա ընթացքում կկարողանան համալիր կերպով լուծել երթուղային տրանսպորտի հարցը: Այս մասին Ավինյանն ասաց նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում:

«Մայրաքաղաքի համար արդեն կա հստակ հայեցակարգ, քաղաքապետարանը հստակ ծրագիր ունի: Մենք երկու քննարկում ենք կազմակերպել քաղաքապետի, միջազգային մեր դոնոր գործընկերների, ֆինանսների նախարարության մասնակցությամբ: Կարծում եմ, մեզ համար վերջնական լուծումներն արդեն որոշակիորեն հասկանալի են, որոշակի գործընթաց է տեղի ունենում: Կառավարությունն աջակցում է քաղաքապետարանին այս խնդրի լուծմանը հասնելու հարցում, և հուսով եմ, որ մոտակա 1-3 տարվա ընթացքում մենք կկարողանանք քաղաքում համալիր կերպով լուծել տրանսպորտի հարցը, և վստահ եմ նաև, որ այս գործընթացը տրանսպորտի կազմակերպման առումով կբերի որակական ահռելի փոփոխության»,- ասաց Ավինյանը:

 

 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին