Կարևոր իրադարձություններ

Ջերմաստիճանը կնվազի 3-10 աստիճանով. կլինեն տեղումներ՝ ձյան տեսքով

20 Նոյեմբեր, 2019 13:05
Ջերմաստիճանը կնվազի 3-10 աստիճանով. կլինեն տեղումներ՝ ձյան տեսքով

Հանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին