Կարևոր իրադարձություններ

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ է հայտարարվել

20 Նոյեմբեր, 2019 12:25
Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ է հայտարարվել

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ՝

. Հուշարձանը նախատեսվում է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձևաչափով, որը տեղադրվելու է Զաքիյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով պարփակված Մանկական այգում,

. Հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվելու է ձեռքերի և նշմարվող մարմինների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով ֆիգուրատիվ լուծումները և դիմանկարային նմանությունները,

. Կրող հարթակի վերնամասում փորագրվելու է հուշարձանի անվանումը. «2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին»:

Մրցույթի պայմաններին ծանոթանալու համար հարկավոր է անցնել հետևյալ հղումով:

 

Լրահոս

Դիտել ավելին