Կարևոր իրադարձություններ

Նրանք նոր թարմություն կհաղորդեն մեր ներքաղաքական կյանքին. Ավինյանը՝ «Վերնատուն» ակումբի մասին

20 Նոյեմբեր, 2019 12:17
Նրանք նոր թարմություն կհաղորդեն մեր ներքաղաքական կյանքին. Ավինյանը՝ «Վերնատուն» ակումբի մասին

Ցավոք, հնարավորություն չեմ ունեցել հետեւելու Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբին, դրական կարծիք ունեմ, կարծում եմ՝ նրանք նոր թարմություն կհաղորդեն մեր ներքաղաքական կյանքին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Դիտարկմանը, որ այդ ակումբի անդամները հայտարարում են, որ երկրի իշխանությունը թե ներքին անվտանգության, թե Արցախի հարցում ճիշտ ուղիով չի գնում, մասնավորապես, ետընթաց են արձանագրում բանակցությունների հարցում, Ավինյանն արձագանքեց. «Ես համոզված եմ, որ բոլոր այս հարցերում նոր մոտեցումներ կներկայացնեն այդ ուժի ներկայացուցիչները»:

 

Լրահոս

Դիտել ավելին