Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    525,5
    533,5

  • RUB

    7,4
    7,6

Կարևոր իրադարձություններ

Ահազանգ․ Երևանի կենտրոնում կրակել են շան վրա

20 Նոյեմբեր, 2019 11:49
Ահազանգ․ Երևանի կենտրոնում կրակել են շան վրա

Օրերս հրազենի ապօրինի գործադրմամբ կենդանու վրա կրակելու դեպք է արձանագրվել Երևանի կենտրոնում՝ Վարդանանց 22 հասցեում, հաղորդում է Econews.am-ը:

Ինչպես հայտնել են քաղաքացիները՝ նրանք լսել շան վնգստոց, այնուհետև մոտեցել և տեսել են արնահոսող կենդանուն: Շունը եղել է Երևանի քաղաքապետարանի կողմից ստերջացված՝ ականջին տարբերանշանով։ Քաղաքացիները նշում են, որ կենդանին շրջել է անտուն քաղաքացու ուղեկցությամբ, երբ դեպքը տեղի է ունեցել։

EcoNews.am-ը կապ է հաստատել ՀՀ ոստիկանության հետ, որտեղից տեղեկացրել են․ «Նոյեմբերի 16-ին՝ ժամը 17։10-ին, քաղաքացուց ստացել ենք ահազանգ, որ Վարդանանց 22 հասցեում կրակել են շան վրա։ Այս պահին ահազանգով ստուգողական գործողություններ են կատարվում։ Ոստիկանությունն իր գործողություններով կստուգի բոլոր հանգամանքները»։

Հիշեցնենք, որ բնակավայրում և դրա համար չհատկացված տեղերում հրազենի կիրառումն ապօրինի է, ավելին՝ նման գործողության իրականացումը լի է բազմաթիվ վտանգներով նաև մարդկանց համար, ինչպես նաև հանդիսանում է հասարակական կարգի խախտում և հանրային անվտանգության խնդիր:

Կենդանին այժմ գտնվում է «Վետ լայն» կենդանաբուժական կլինիկայում: Շանն այնտեղ ռենտգեն հետազոտության են ենթարկել, որի վրա ակնհայտ երևում է կրակոցի հետքը: Փամփուշտը դիպել է անմիջապես կենդանու ողնաշարին։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին