Կարևոր իրադարձություններ

Երթուղայինի վարորդը փորձել է կտրել դերասան Արտյոմ Կարապետյանի պարանոցը (տեսանյութ)

20 Նոյեմբեր, 2019 10:57
Հեղինակ՝ Արտյոմ Կարապետյան
Երթուղայինի վարորդը փորձել է կտրել դերասան Արտյոմ Կարապետյանի պարանոցը (տեսանյութ)

Նախօրեին դերասան Արտյոմ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել՝ տեղեկացնելով, որ Դավթաշեն վարչական շրջանում երթուղայինի վարորդը փորձել է կտրել իր պարանոցը:

«Ես շատ տեղերում եմ ապրել, բայց վերջը որոշեցի գալ Հայաստան: Մեկ ամիս է արդեն, որ Հայաստանում եմ, շատ ուրախացած, ոգեւորված եկել եմ, բայց այսօր հասկացա, որ Հայաստանում շատ վտանգավոր է ապրելը, որովհետեւ օրը ցերեկով մայրաքաղաքի մեջ կարող է մի հատ խլնքոտ, թարախակալած «ԳԱԶԵԼ»-ի շոֆեռ սալոնից դանակ, խանչալ, չափաջաղ ու էդպիսի մի հատ զենք հանի ու ուզենա իմ վիզը կտրի, ոչ ավել, ոչ պակաս, կնոջս աչքի առաջ»,-տեսանյութում ասել է Արտյոմ Կարապետյանը:

Նա Ոստիկանությանը կոչ է արել հետեւողական լինել. «Իմ կյանքը վտանգված է աստեղ, Հայաստանում դեռ վիկինգների կուլտուրան է, այսինքն թրերով կարող ենք հելնենք»,-ասել է նա եւ հայտարարել, որ մեծ դանակով է շրջելու այնքան ժամանակ, քանի դեռ ոստիկանները «ԳԱԶԵԼ»-ների վարորդների մեքենաներից այդ զենքերը չեն վերացրել:

Այս առնչությամբ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ իրենք ուսումնասիրում են դերասան Արտյոմ Կարապետյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին