Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքները՝ «խոշորացույցի» ներքո. «Փաստ»

20 Նոյեմբեր, 2019 08:24
Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքները՝ «խոշորացույցի» ներքո. «Փաստ»

«Ինչպես երևում է, Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը շարունակում է հանգիստ չտալ որոշ ուժերի։ 

Ռուսական հեռուստաընկերությունների՝ հայկական մուլտիպլեքսում ներառված լինելու թեմայի առնչությամբ ՀՀ իշխանությունների առաջ քանիցս իրենց անհանգստությունն են բարձրաձայնել արևմտյան գործընկերները, հատկապես ԱՄՆ-ի դեսպանատունը։

Թերթն ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ ռուսական հեռուստաընկերությունների հարցն այն աստիճան է հետաքրքրում արևմտյան սեկտորին, որ մասնավորաբար «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին պատվիրել են իրականացնել ՀՀ մեդիայի սպառման և ապատեղեկատվության մակարդակի ուսումնասիրության տվյալներ։ 

Ըստ հարցման արդյունքների, Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում բնակչության 35,7 տոկոսի համար հեռուստատեսությունը հանդիսանում է տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրը։ Հարցման արդյունքների համաձայն, հարցվածների համապատասխանաբար 6,1 և 5,1 տոկոսը նախընտրում է ռուսական РТР և «1-ին ալիք» հեռուստաընկերությունները։ 

Այս ցուցանիշն ինքնին արտառոց չէ, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, խնդիր է դրված, որպեսզի ռուսական հեռուստաալիքները հանրության շրջանում ներկայացվեն որպես «անվստահություն» և «ապատեղեկատվություն» տարածող լրատվամիջոցներ։ 

Ըստ լուրերի, ռուսական ալիքների հարցը ներկայումս գտնվում է ՀՀ գործող իշխանությունների օրակարգում, սակայն խնդիրը «լուծելու» ուղիները դեռևս չեն գտնվում, որպեսզի հնարավոր լինի գոհացնել թե՛ արևմտյան գործընկերներին, թե՛ ռուսներին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին