Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

ՀԱԷԿ-ը մտադիր է աշխատած միջուկային վառելիքի կառավարման իր ծրագիրն անել. «ՀՀ»

20 Նոյեմբեր, 2019 08:14
ՀԱԷԿ-ը մտադիր է աշխատած միջուկային վառելիքի կառավարման իր ծրագիրն անել. «ՀՀ»

«Նոյեմբերի սկզբին, երբ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր Ռուսաստանի կողմից Հայաստանի ատոմակայանի վերազինմանն ուղղված միջպետական վարկի երկարաձգման հնարավորությունների հարցը, լսումներին մասնակցող «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն ասաց, թե Հայկական ԱԷԿ-ը մտադիր է իրականացնել աշխատած միջուկային վառելիքի կառավարման իր ծրագիրը:

Անդրադառնալով այդ կառավարմանը՝ նա շեշտել էր, որ կայանում առկա շինությունները թույլ են տալիս պահեստավորել դրանցում աշխատած միջուկային վառելիքը (ԱՄՎ): Բացի միջին ակտիվության ԱՄՎ-ից, ՀԱԷԿ-ը պահման և պահեստավորման հետ կապված խնդիրներ չունի: Իսկ ինչ վերաբերում է միջին ակտիվության ԱՄՎ-ին, ապա մոտ ժամանակներս կսկսվի աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարանի չորրորդ հերթի շինարարությունը, որը թույլ կտա առնվազն մինչև 2036 թ. լուծել այդ խնդիրը:

Ի դեպ, այդ պահեստներում վառելիքը կարող է պահվել առնվազն 50 տարի, իսկ առավելագույնը՝ 300 տարի (այնուամենայնիվ, ռուսական կողմի հետ բանակցություններ են վարվում հայկական ԱԷԿ-ից ԱՄՎ-ի՝ ՌԴ տարածք դուրս բերելու հնարավորության շուրջ):

Տևեկացնենք, որ կառավարությանը ենթակա միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց, որ կոմիտեն 2000 թ. ՀԱԷԿ-ին տվել է համապատասխան՝ չոր պահեստարանի շահագործման լիցենզիա 20 տարի ժամկետով, և արդեն հաջորդ տարի լրանում է դրա գործողության ժամկետը: Բայց այդ լիցենզիան կերկարաձգվի ևս 30 տարով: Ինչու՞ է այսպես արվել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին