Կարևոր իրադարձություններ

Սյունիքում 62-ամյա տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 10 տարեկան աղջիկ երեխաների նկատմամբ

19 Նոյեմբեր, 2019 21:59
Սյունիքում 62-ամյա տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 10 տարեկան աղջիկ երեխաների նկատմամբ

Մանկապղծության հերթական դեպքն է բացահայտվել Սյունիքում։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ մարզի 62-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել աղջիկ երեխաների նկատմամբ անառակաբարո գործողությունների կատարելու համար։ Սեռական ոտնձգության զոհերը 10 տարեկան աղջնակներ են՝ 4 հոգի։

 

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

 

Լրահոս

Դիտել ավելին