Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

19 Նոյեմբեր, 2019 18:15
Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Դեյվիդ Մորանին առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել Հայաստանում պաշտոնավարման ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Միացյալ Թագավորության հետ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը, մասնավորապես, կարևորել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների շրջանակներում ռազմավարական մակարդակում խորհրդատվության տրամադրումը, համագործակցությունը զինված ուժերի մարտական պատրաստության և ռազմական կրթության ոլորտներում:

Դեյվիդ Մորանն իր հերթին կարևորել է համագործակցությունը պաշտպանության բնագավառում և հայտնել այն զարգացնելու բրիտանական կողմի պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին