Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    529,5
    537,5

  • RUB

    7,52
    7,72

Կարևոր իրադարձություններ

Իրանում ցույցերի ընթացքում ոստիկաններ են զոհվել ու վիրավորվել

19 Նոյեմբեր, 2019 17:40
Իրանում ցույցերի ընթացքում ոստիկաններ են զոհվել ու վիրավորվել

Իրանի Հուզեստան նահանգում բախումների ընթացքում մեկ ոստիկան է սպանվել, եւս 2-ը վիրավոր է: Այս մասին հայտարարել է ոստիկանության հատուկ բաժնի հրամանատար, բրիգադային գեներալ Հասան Քարամին, հաղորդում է Fars-ը:

«Մի խումբ զինված հանցագործներ կրակ են բացել քաղաքացիների եւ ոստիկանների ուղղությամբ Մահշահր քաղաքում անկարգությունների ժամանակ»,- ասել է Քարամին:

Նրա խոսքով՝ կապիտան Ռեզա Սայադին սպանվել է ապստամբների դեմ զինված բախման հետեւանքով, եւս 2 սպա վիրավոր է:

Նշենք, որ Իրանում անցած շաբաթվա վերջում բենզինի գների բարձրացման դեմ բողոքի ակցիաներ են սկսվել: Իրանի պաշտոնական անձինք պնդում են, որ դրանից օգտվել են որոշ ուժեր, որպեսզի երկրում քաոս ստեղծեն: Ըստ պաշտոնական տվյալների՝ ձերբակալվել է մոտ 1000 մարդ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին