Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

 

Բժիշկներին հաջողվել է փրկել ընտանիքի 7 անդամների կյանքը. նրանց թվում մեկ տարեկան երեխա է

19 Նոյեմբեր, 2019 15:56
Բժիշկներին հաջողվել է փրկել ընտանիքի 7 անդամների կյանքը. նրանց թվում մեկ տարեկան երեխա է

Երեւանում, նոյեմբերի 18-ին, «շմոլ գազով թունավորման» դեպք է տեղի ունեցել. ժամը 18:50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւանի շտապօգնության բժիշկների հերթապահ 08 խումբը Թումանյան փողոցի 27 շենքի բնակարաններից մեկից «շմոլ գազով թունավորում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քանի քաղաքացու:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածներն են՝ 75-ամյա Սուսաննա Ն.-ն, 77-ամյա Ալբերտ Տ.-ն եւ մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «Մուրացան», բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ նույն հասցեից բժիշկների հերթապահ 14 խումբը նույն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել նույն հասցեի բնակիչ, 1-ամյա Կարինե Ա.-ին, իսկ ժամեր անց «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նույն հասցեից նույն ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել 24-ամյա Սյուզաննա Ա.-ին, 28-ամյա Ռուզաննա Ա.-ին, 23-ամյա Ռաֆայել Տ.-ին, իսկ «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 29-ամյա Ռիմա Տ.-ն: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք թունավորվել են բնակարանում առաջացած գազի արտահոսքից: Շնորհիվ Երեւանի 103 շտապօգնության հերթապահ բժիշկների, «Էրեբունի», «Մուրացան» եւ «Արմենիա» բժշկական կենտրոնների բուժանձնակազմի՝ նշված անձանց կյանքին վտանգ չի սպառնում: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին