Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

Սա Սարգսյանի, Քոչարյանի, Գրիգորյանի Հայաստանը չէ. Սարգիս Քլոյան

19 Նոյեմբեր, 2019 15:23
Սա Սարգսյանի, Քոչարյանի, Գրիգորյանի Հայաստանը չէ. Սարգիս Քլոյան

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, առարկեց մեղադրող դատախազներին վարույթից հեռացնելու, նրանց բացարկ հայտնելու պաշտպանական կողմի միջնորդության դեմ:

Քլոյանն իր խոսքում մասնավորապես ասաց. «Մենք հիմնական պատճառը չենք ասում՝ ի՞նչից առաջացավ Մարտի 1-ը, ո՞վ ա հիմնական մեղավորը. 2008 թվականի փետրվարի 19-ի խայտառակ ընտրությունները. մեշոկներով փողեր էին բաժանում՝ իմ աչքի տեսածով...»,- ասաց Քլոյանը, նրան սակայն ընդհատեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը՝ հորդորելով դիրքորոշում հայտնել դատախազների բացարկի միջնորդության վերաբերյալ:

Ի պատասխան՝ Քլոյանը շարունակեց. «Գլխավոր պատճառը՝ շատ կարճ ասեմ. Հանրապետության հրապարակից բոլոր ցուցարարները միացան Լեւոն Տեր Պետրոսյանին, Սերժ Սարգսյանը մնաց միայնակ կանգնած՝ իր մի քանի ռաբիս երգիչների հետ: Սա այլեւս Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի Հայաստանը չէ, սա մեր քառօրյա պատերազմում հաղթած հերոսների Հայաստանն է, սա Մարտի 1-ին զոհված մեր երեխաների նոր Հայաստանն է, սա դատավոր Աննա Դանիբեկյանի նոր Հայաստանն է: Ես կողմ եմ, որ մեր դատախազները ավարտին հասցնեն այս գործը, եւ, ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրել եւ ապրելու ենք ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում. դուխո՛վ»,- եզրափակեց իր խոսքը Քլոյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին