Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

Հոգեբուժարանի տնօրենը պարզաբանել է պացիենտների հարազատներից սննդի ընդունումը սահմանափակման պատճառը

19 Նոյեմբեր, 2019 15:04
Հոգեբուժարանի տնօրենը պարզաբանել է պացիենտների հարազատներից սննդի ընդունումը սահմանափակման պատճառը

Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը սահմանափակել է պացիենտների հարազատներից սննդի ընդունումը՝ թունավորումներից զերծ պահելու նկատառումներով: Սակայն սահմանափակումը որոշ պացիենտների շրջանում բողոք է առաջացրել:

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, անդրադառնալով թեմայի վերաբերյալ լրատվամիջոցներից մեկում եղած հրապարակմանը, ներկայացրել է կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանի՝ այս թեմայով պարզաբանումը:

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը հաստատել է, որ պացիենտները հարց են բարձրացրել և պահանջում են իրենց հարազատների կողմից բերված սնունդը թույլատրել ընդունել: Տնօրենը պարզաբանել է, որ սահմանափակումը պայմանավորված է եղել հիվանդներիանվտանգության հետ` սննդային թունավորումներից զերծ պահելունկատառումներից ելնելով, հաշվի առնելով վերջին 1 ամսվա ընթացքումարձանագրված աղիքային վարակի փաստը»,-նշել է խոսնակը:

Սերգեյ Խաչատրյանը նաև նշել է, որ ներկա պահին թե՛ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, թե՛ ոստիկանությունից ներկայացուցիչներ կան կենտրոնում, և որ հարցը կարգավորվել է: Բաժանմունքի բոլոր պացիենտները սնունդ ընդունել են:

Նոյեմբերի 19-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ կենտրոնի 50-ից ավելի հիվանդներ, ի նշան բողոքի, հայտարարել են հացադուլ և պահանջում են, որպեսզիհիվանդանոցի ղեկավարությունը շտապ միջոցներ ձեռնարկի, որպեսզի հատուկ ռեժիմով բաժանմունքում թույլատրեն հիվանդներին իրենց հարազատների կողմիցհանձնուքներ ընդունել: Նշվել էր, որ հիվանդանոցի անձնակազմը պացիենտներին թույլատրում է ստանալ հարազատների կողմից բերած միայն մրգերը ևքաղցրավենիքը՝ արգելելով ընդունել մսեղեն և տաք ճաշեր:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին