Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

 

Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի վրա դրված վետոյին

19 Նոյեմբեր, 2019 14:58
Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի վրա դրված վետոյին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը և Սենատում այդ բանաձևի քննարկման վրա դրված վետոյին. գրում է ermenihaber-ը:

Էրդողանը, խոսելով թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած խնդիրներից, նշել է, որ դրանք արհեստականորեն մեծացել են ԱՄՆ-ում հակաթուրքական շրջանակների կողմից: Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացմանն ուղղված ջանքերի իրական բնույթն ամենից լավը նկատում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: 

Ըստ Էրդողանի՝ իրենք փաստաթղթերով ցույց են տվել, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը «հակասում է պատմական ճշմարտություններին և անարդար է»: «Մեր հանդիպումից հետո,- ասել է Էրդողանը, բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կապված են Սենատում հայկական պնդումների շուրջ քննարկմանը, ինչպես գիտեք, ձախողվել են: Վետո է դրվել»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը նոյեմբերի 13-ին մեկնել էր Վաշինգտոն` հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այդ ընթացքում ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Լինսի Գրահամը վետո էր դրել սենատոոր Բոբ Մենենդեսի կողմից սենատ բերված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի վրա:


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին