Կարևոր իրադարձություններ

Հեշտացել է, առանց այդ էլ իրարամերժ տեղեկություններ հայտնած անձանց ցուցմունքների անարժանահավատությունն ապացուցելը. Լևոն Սահակյան

19 Նոյեմբեր, 2019 11:28
Հեղինակ՝ Լևոն Սահակյան
Հեշտացել է, առանց այդ էլ իրարամերժ տեղեկություններ հայտնած անձանց ցուցմունքների անարժանահավատությունն ապացուցելը. Լևոն Սահակյան

«Am» իրավաբանակն գրասենյակի իրավաբան, աղմկահարույց գործով փաստաբան Լևոն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես գրում է.

««Թարս կապուտի» սկիզբը

Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանի հետ կապված դեպքերի կապակցությամբ երեկ ՀՀ ՔԿ- հրապարակեց, որ նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը դեպքի վայրում չի եղել։ Չնայած գործով անժխտելի ապացույցների առկայության (տեսաձայնագրություններ և այլն)` Արա Մխիթարյանին խնջույքից մի կերպ տուն հասցնող ընկերները (ովքեր դեպքի օրը նույնպես եղել են հարբած) պնդել են, թե Տրդատ Սարգսյանը եղել է դեպքի վայրում։ Ուզում եմ մի բան հստակ փաստել` Տրդատ Սարգսյանը չի հանդիսանում մեր վստահորդը, և մեծ հաշվով, նրա իրավաբանական ճակատագիրը մեզ չի հետաքրքրել ու չի հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է իմ պաշտպանյալների` Հարություն և Զավեն Գրիգորյանների ճակատագրերը։ Ինչպես նախկինում եմ նշել, այնպես էլ հիմա եմ նշում, որ Զավենը, ով այսօր գտնվում է անազատության մեջ այդ անձանց կողմից ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅԱՆ հետևանքով (ՀՀ քր. օրենսգրքի 333-րդ հոդվածի համաձայն` այս գործով սուտ մատնություն կատարողներին սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում), պետք է րոպե առաջ ազատ արձակվի և դադարեցվի նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Առկա են նրա անմեղությունը ապացուցող անհերքելի ապացույցներ։ Իսկ Հարութի մասով պետք է իրականանա մաքուր արդարադատություն ու բացահայտվի ճշմարտությունը` իր բոլոր դետալներով։
Ինչ վերաբերում է Տրդատ Սարգսյանի դեպքի վայրում լինելու մասին նույն վկաների շարունակ պնդումներին, ապա ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել նրանց բարձրաստիճան Ուղղորդողին (նշված անձի ով լինելը շուտով հնարավոր է բացահայտենք հանրությանը)։ Նրա շնորհիվ առավել հեշտացել է, առանց այդ էլ իրարամերժ տեղեկություններ հայտնած անձանց ցուցմունքների անարժանահավատությունն ապացուցելը։
Հուսանք, որ նրանց հայտնած տեղեկություններին, ինչ որ պահից սկսած, կուրորեն չի հավատա նաև Արայի հայրը։

Առողջություն Արա Մխիթարյանին»:

 

Լրահոս

Դիտել ավելին