Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    529,5
    537,5

  • RUB

    7,52
    7,72

Կարևոր իրադարձություններ

Մանրամասներ Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչների հետ փակ հանդիպումից․ «Ժողովուրդ»

19 Նոյեմբեր, 2019 08:32
Մանրամասներ Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչների հետ փակ հանդիպումից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Աժ-ի, կառավարության, քննչական մարմինների ներկայացուցիչները նախօրեին հանդիպում են ունեցել Ջերմուկ եւ Գնդեվազ համայնքների բնակիչների հետ, որին մասնակցել են շուրջ 130 հոգի: «Ժողովուրդ» օրաթերթին Ջերմուկի ղեկավար Վարդան Հովհաննիսյանի նախաձեռնած այդ փակ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել:

Հենց Հովհաննիսյանն է ուղարկել հանդիպման հրավերները, եւ հիմնականում ներկա են եղել առողջարանային, հյուրանոցային, զբոսաշրջային ընկերությունների եւ տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Թեժ ու լարված այս հանդիպման ընթացքում հիմնական վրդովմունքի պատճառներից է եղել նաեւ ուղիղ եթերի ու առհասարակ լուսաբանման բացակայությունը, նաեւ այն, որ հանդիպումը հրավերներով, ոչ թե հայտարարությամբ է կազմակերպվել:

Պաշտոնյաները փորձել են համոզել ներկաներին, որ հանդիպման նպատակն է հաշվետվություն ներկայացնել, թե ինչ են արել գերատեսչությունները Ամուլսարի խնդիրն ի շահ երկրի լուծելու համար: Բնակիչները, սակայն, հակադարձել են, թե հաշվետվությամբ իրենց չեն համոզի, ինչ էլ լինի, ճանապարհը չեն բացելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին