Կարևոր իրադարձություններ

Շուտով ուղիղ չվերթներ կսկսվեն Անապա-Երևան-Անապա երթուղով

18 Նոյեմբեր, 2019 21:41
Շուտով ուղիղ չվերթներ կսկսվեն Անապա-Երևան-Անապա երթուղով

2019 թվականի դեկտեմբերի 5-ից Անապայի միջազգային օդանավակայանից ուղիղ չվերթներ կսկսվեն Անապա-Երևան-Անապա երթուղով:

«Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի BAe 146-300 ինքնաթիռներով, որոնցում տեղավորվում է մինչև 100 ուղևոր»,- հայտնում է Интерфакс-ը:

Նշվում է, որ Անապայից օդանավը թռչելու է Մոսկվայի ժամանակով 14։10-ին: Չվերթները կիրականացվեն Armenia Airways հայկական ավիափոխադրողի կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին