Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    525,5
    533,5

  • RUB

    7,41
    7,61

Կարևոր իրադարձություններ

 

ՊՆ հասարակական խորհուրդը կազմակերպել է այցելություն զորամասեր

18 Նոյեմբեր, 2019 18:55
ՊՆ հասարակական խորհուրդը կազմակերպել է այցելություն զորամասեր

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը Նոյեմբերի 15-ից 17-ը կազմակերպել է երկօրյա այցելություն ՊԲ զորամասեր:

Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցելության ընթացքում, «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում, զորամասերում կազմակերպվել են հանդիպումներ ու դասախոսություններ պատմաբանների, գրականագետների, մշակույթի և արվեստի գործիչների մասնակցությամբ:

Հասարակական խորհրդի անդամները զորամասերում նաև դիտարկումներ և ուսումնասիրություններ են կատարել զինծառայության պայմանների, սանիտարահիգիենիկ վիճակի, զինծառայողների սննդի կազմակերպման, իրային բավարարման, զորամասերի տարածքում գործող խանութներում առևտրի կազմակերպման և ապրանքների գների, ինչպես նաև ծխելու դեմ տարվող պայքարի առնչությամբ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին