Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    525,5
    533,5

  • RUB

    7,41
    7,61

Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ դասախոսները հանդիպում են Արայիկ Հարությունյանի հետ

18 Նոյեմբեր, 2019 18:47
ԵՊՀ դասախոսները հանդիպում են Արայիկ Հարությունյանի հետ

ԿԳՄՍ նախարարությունում ընթանում է նախարար Արայիկ Հարությունյանի և ԵՊՀ դասախոսների, Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարների ներկայացուցիչների հանդիպումը։
Այս ընթացքում բողոքի ակցիա է իրականացվում ԿԳՄՍ նախարարության դիմաց։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

Հիշեցնենք նաև, որ նախազգուշական գործադուլ էին սկսել նաև ԵՊՀ դասախոսներից շատերը։ Նրանք նշում են, որ չեն պահանջում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, սակայն դեմ են ԿԳՄՍՆ այն օրինագծին, որով «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաները բուհերում դառնում են ոչ պարտադիր։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին