Կարևոր իրադարձություններ

Արցախում հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում

18 Նոյեմբեր, 2019 18:39
Արցախում հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում

Նոյեմբերի 16-ին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները՝ Արցախի ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ՀՀ Երեւան քաղաքում հայտնաբերել եւ բերման են ենթարկել ՀՀ Արագածոտնի մարզի բնակիչ, 36-ամյա Աղասի Ս.-ին:

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ նա սեպտեմբերի 21-ից Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի կողմից հետախուզվում էր ԱՀ քր. օր-ի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու եւ պատժի կրումից խուսափելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին