Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը ցրել է ընդդիմության նստացույցը Վրաստանի խորհրդարանի մոտ

18 Նոյեմբեր, 2019 18:26
Ոստիկանությունը ցրել է ընդդիմության նստացույցը Վրաստանի խորհրդարանի մոտ

Ոստիկանական հատուկ ջոկատը ցրել է ընդդիմության նստացույցը Վրաստանի խորհրդարանի մոտ, տեղեկացնում է Նովոստի-Գրուզիան։

Հարյուրավոր ոստիկաններ վահաններով, հատուկ հանդերձանքով եւ մահակներով շրջապատել են Վրաստանի խորհրդարանի շենքը պարագծով եւ ժամը 17.00-ին սկսել ցրել ընդդիմության ցույցը։

Ոստիկանությունն օգտագործել է նրանց դեմ ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ։ Ի տարբերություն հունիսի 20 բողոքի ակցիայի՝ ոստիկանությունն այս անգամ ռետինե փամփուշտներ չի օգտագործել։ Առավել ակտիվ քաղաքացիական ակտիվիստներին ոստիկանությունը ձեռքերի վրա դուրս է հանել ակցիայից։ Ցուցարարները բղավում են՝ «Ստրուկներ», «Դիկտատուրա» եւ «Խայտառակություն»։

Արդեն ժամը 17.20-ին ոստիկանությանը հաջողվեց ցրել ցուցարարներին խորհրդարանի բոլոր մուտքերի մոտից։

Ցուցարարների ցրումը ոստիկանությունը շարունակեց նաեւ խորհրդարանի մոտի տարածքից։ Ոստիկանությունը մաքրում է վրանները, որ խփել են ցուցարարները վերջին երկու օրում Ռուսթավելու պողոտայում, խորհրդարանի դիմաց։

Այնինչ, ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» եւ «Եվրոպական Վրաստան» կուսակցությունների առաջնորդները հայտարարում են, որ բողոքները շարունակվելու են։ Նրանց մեկնաբանությունների ընդհանուր իմաստը հետեւյալն է. միայն ոստիկանության վրա հույսը դնող իշխանությունը դատապարտված է։

ԶԼՄ-ների տվյալներով՝ ցուցարարներին ցրելու ժամանակ մի քանի մարդ վնասվածքներ է ստացել։ Նրանց ցուցաբերվում է բուժօգնություն, տեղում գործում են շտապօգնության մեքենաներ։ 

 
 

Լրահոս

Դիտել ավելին