Կարևոր իրադարձություններ

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ ներկայացուցչությունը համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանում ստեղծված վիճակի վերաբերյալ

18 Նոյեմբեր, 2019 17:25
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ ներկայացուցչությունը համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանում ստեղծված վիճակի վերաբերյալ

«Ստեղծված իրավիճակից ելնելով` գտնում ենք, որ անհրաժեշտ է անհապաղ աշխատանք սկսել վստահության վերականգնման ուղղությամբ, որպեսզի կառավարությունը, ընդդիմությունն ու հասարակական հատվածը հանգիստ ու հարգալից երկխոսություն սկսեն` բոլորի համար ընդունելի ուղի գտնելու համար»,- ասված է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան և Եվրամիության ներկայացուցչության համատեղ հայտարարությունում։

Նրանք միաժամանակ աջակցություն են հայտնել քաղաքացիների իրավունքների խաղաղ և ազատ կամարտահայտմանը` կոչ անելով կողմերին ուղիներ փնտրել վստահության վերականգնման համար:

«Մենք ընդունում ենք հավաքների ու ազատ կամքի արտահայտման ժողովրդի իրավունքը: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում գործել ըստ Սահմանադրության՝ ի շահ պետության»- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ համամասնական ընտրակարգին անցնելու օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ են սկսվել: Միավորված ընդդիմությունը, որ կազմված է ավելի քան 20 քաղաքական ուժերից, համախմբվել է գործող իշխանության դեմ՝ պահանջելով արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրությունների անցկացում, կառավարության հրաժարականը և ժամանակավոր կառավարության ձևավորում:

 

Լրահոս

Դիտել ավելին