Կարևոր իրադարձություններ

Մովսես Հակոբյանը և տեղակալներն ազատվել են կառույցի տեղափոխման պատճառով

18 Նոյեմբեր, 2019 15:23
Մովսես Հակոբյանը և տեղակալներն ազատվել են կառույցի տեղափոխման պատճառով

Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցը և տեղակալ Վաչագան Ներսիսյանը զբաղեցրած պաշտոններից ազատվել են, որպեսզի կառույցը տեղափոխվի ՊՆ ենթակայության տակ։ Այս մասին Razm.info-ի հետ զրույցում նշել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։

Նա մանրամասնել է, որ Սահմանադրության փոփոխությունից հետո կարիք է եղել գլխավոր ռազմական տեսչությունը վարչապետի ենթակայությունից տեղափոխել պաշտպանության նախարարության կառույցի մեջ։

Տեղափոխությունից հետո Հակոբյանը և տեղակալները կնշանակվե՞ն նույն պաշտոնին, թե՞ ոչ, հայտնի չէ։

 

Լրահոս

Դիտել ավելին