Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    529,5
    537,5

  • RUB

    7,52
    7,72

Կարևոր իրադարձություններ

Քաջարանում 45-ամյա ամուսինը դանակահարել է 36-ամյա կնոջը

18 Նոյեմբեր, 2019 15:01
Քաջարանում 45-ամյա ամուսինը դանակահարել է 36-ամյա կնոջը

Նոյեմբերի 16-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ «սրունքի ծակած-կտրած վերք, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ «Քաջարան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Քաջարանի 36-ամյա մի բնակչուհի:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մոտ մեկ ժամ առաջ իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով նրան հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 45-ամյա ամուսինը: Նույն օրը նա ներկայացել է

Քաջարանի բաժանմունք, ներկայացրել հանցագործության գործիքը և տվել խոստովանական բացատրություն:
Կինը հրաժարվել է հաղորդում տալուց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին