Կարևոր իրադարձություններ

Արթուր Ալեքսանյանը նշանակվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

18 Նոյեմբեր, 2019 13:44
Արթուր Ալեքսանյանը նշանակվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։

«Երբ առաջարկեցին, ես միանգամից համաձայնեցի, որովհետև գիտեի, որ դա կապված է մեր երեխաների հետ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան դառնալն ինձ համար մեծ պատիվ է, ես պատրաստ եմ աջակցել ՅՈՒՆԻՍԵՖԻՆ՝ Հայաստանում պաշտպանել յուրաքանչյուր երեխայի առողջ ապրելու իրավունքը»,- ասաց նա:

Մարզիկն ընդգծեց՝ յուրաքանչյուր երեխա իր երազանքերին ու նպատակներին հասնելու համար նախ պետք է առողջ լինի և առողջ սնվի:

 

Լրահոս

Դիտել ավելին