Կարևոր իրադարձություններ

Ռանչպար գյուղում մանկապարտեզ են կառուցում

18 Նոյեմբեր, 2019 13:37
Ռանչպար գյուղում մանկապարտեզ են կառուցում

Արարատի մարզի Ռանչպար գյուղում ընթանում են մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Այս պահին իրականացվում է մանկապարտեզ տանող ճանապարհի և շենքի բակի ասֆալտապատումը: Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի ֆեյսբուքյան էջից:

Մանկապարտեզն իր միջոցներով կառուցում է ռուսաստանցի գործարար Մամիկոն Կարապետյանը: Վերջինս կրթօջախն ապահովելու է նաև ամբողջ գույքով:

Այն նախատեսված է լինելու 30 երեխայի համար: Ռանչպարցիների համար երազանք դարձած մանկապարտեզը նախատեսվում է շահագործման հանձնել տարեվերջին:

 

Լրահոս

Դիտել ավելին