Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    529,5
    537,5

  • RUB

    7,52
    7,72

Կարևոր իրադարձություններ

Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկողը ներկայացել է ոստիկանություն

18 Նոյեմբեր, 2019 12:12
Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկողը ներկայացել է ոստիկանություն

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:50-ի սահմաններում Խարբերդի բնակիչ, 40-ամյա Տիգրան Գեղամյանն՝ իր վարած KIA մակնիշի 808 NN 81 համարանիշի ավտոմեքենայով, Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել 5 հետիոտնի:

Վրաերթի ենթարկվածներին առաջինն օգնության է հասել այդ պահին նշված վայրով աշխատանքի մեկնող Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ, Փրկարար ծառայության գնդապետ Արման Խաչատրյանը, ով իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկված երիտասարդ աղջկան ու 4 երեխաներին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վարորդը փախուստի չի դիմել, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին