Կարևոր իրադարձություններ

Բողոքի ակցիաների մոտ 1000 մասնակից կալանավորվել է Իրանում

18 Նոյեմբեր, 2019 11:51
Բողոքի ակցիաների մոտ 1000 մասնակից կալանավորվել է Իրանում

Իրանում կալանավորվել է բենզինի գնի թանկացման դեմ բողոքի ակցիաների մոտ 1000 մասնակից։ Աղբյուրի համաձայն՝ «կազմակերպված անկարգությունների ժամանակ բենզինի գների փոփոխության սխեմայի ներդրումից երկու իր հետո մոտ 100 բանկ եւ 57 խանութ այրվել են կամ թալանվել»։ «Իրանում անկարգությունների մասնակիցների թիվը կազմել է 87 հազար 400 մարդ, որոնցից 82 հազար 200-ը՝ տղամարդիկ, եւ 5200-ը՝ կանայք, որոնց մեծամասնությունը գաղափար չի ունեցել անկարգությունների էության մասին եւ եղել է միայն ընթացիկ իրադարձությունների վկան»։

Հիմնական վնասը հասցվել է պետական եւ մասնավոր սեփականությանը Խուզեստանում, Թեհրանում, Ֆարսում եւ Քերմանում։

Զոհվածների մասին ճշտված տվյալներ առայժմ չկան։ Անցած հինգշաբթի Իրանի նավթամթերքների բաշխման ազգային ընկերությունը (NIOPDC) հայտարարել էր, որ մեկ լիտր սովորական բենզինի գինը բարձրացել է մինչեւ 15 հազար ռիալ (12,7 սենթ) 10 հազարի փոխարեն, իսկ յուրաքանչյուր մասնավոր մեքենայի համար սահմանվել է սահմանաչափ՝ ամիսը 60 լիտր։ Լրացուցիչ գնումները կարժենան մեկ լիտրը 30 հազար ռիալ։ 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին