Կարևոր իրադարձություններ

ԻՊ-ի 225 գրոհային Աֆղանստանում հանձնվել է իշխանությանը

18 Նոյեմբեր, 2019 11:39
ԻՊ-ի 225 գրոհային Աֆղանստանում  հանձնվել է իշխանությանը

Աֆղանստանում իշխանություններին է հանձնվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 225 անդամ: Այս մասին հաղորդում է Ruptly լրատվական գործակալությունը:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Աֆղանստանի անվտանգության ուժերն Աչինի շրջանում ռազմական գործողություններ են սկսել գրոհայինների դեմ:

Զինյալների հետ հանձնվել է նաև շուրջ 400 կին և երեխա:

Ըստ տեղի իշխանությունների՝ «Իսլամական պետության» անդամների մեծ մասը Պակիստանից է և այլ օտար երկրներից:

 

Լրահոս

Դիտել ավելին