Կարևոր իրադարձություններ

Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն

18 Նոյեմբեր, 2019 10:36
Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով երեկ՝ նոյեմբերի 17-ին ժամանել է Կատարի Պետություն։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանում բարձրացված էին Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության պետական դրոշները, կանգնած էր պատվո պահակախումբը։

Նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել են Կատարի տրանսպորտի և կապի նախարար Ջասիմ Սաիֆ Ահմեդ ալ Սուլեյթը, պաշտոնատար այլ անձինք։

 

Լրահոս

Դիտել ավելին