Կարևոր իրադարձություններ

Խորհրդարանական ընտրությունները Բելառուսում ավարտվել են, մասնակցության հայտը երկրում կազմել է 70.72 %

17 Նոյեմբեր, 2019 23:29
Խորհրդարանական ընտրությունները Բելառուսում ավարտվել են, մասնակցության հայտը երկրում կազմել է 70.72 %

Ընտրությունները Բելառուսի խորհրդարանի ստորին պալատում կայացել են երկրի բոլոր շրջաններում, բացի մեկից: Այսպիսով` օրենսդրական մարմին է անցել 109 պատգամավոր 110-ից:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Բելառուսի ԿԸՀ ղեկավար Լիդիա Երմոշինային, միայն մեկ ընտրական շրջանում չի գրանցվել մասնակցության 50 տոկոսի անհրաժեշտ շեմը, մյուս շրջաններում ընտրություններն ավարտվել են:

ԿԸՀ տվյալներով՝ Բրեստի շրջանում մասնակցության ընդհանուր հայտը կազմել է 69.33 տոկոս, Վիտեբսկի մարզում՝ 76.32 %, Գոմելում՝ 74.18 %, Գրոդնենսկում՝ 72.36 %, Մինսկում՝ 71.90 %: Երկրում, ընդհանուր առմամբ, մասնակցության հայտը կազմել է 70,72%:

Բելառուսի քաղաքացիները կիրակի ընտրել են Ազգային ժողովի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի 110 պատգամավորի: Խորհրդարանական տեղերի համար պայքարում էին 513 թեկնածու: Ընտրություններն ավարտվել են տեղի ժամանակով 20:00-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին