Կարևոր իրադարձություններ

Լիահույս ենք՝ վաղն ուշ երեկոյան կամ առավելագույնը մյուս օրը Արման Մարգարյանը կկարողանա վերադառնալ՝ մասնակցելու վերջին հրաժեշտին․ Ռ․ Պետրոսյան

17 Նոյեմբեր, 2019 22:56
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Լիահույս ենք՝ վաղն ուշ երեկոյան կամ առավելագույնը մյուս օրը Արման Մարգարյանը կկարողանա վերադառնալ՝ մասնակցելու վերջին հրաժեշտին․ Ռ․ Պետրոսյան

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու տվյալ տարածաշրջանում մեր գլխավոր հյուպատոսարանն զբաղվում են խնդրի շտապ կարգավորման ուղղությամբ։ Այս մասին գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Լիահույս ենք՝ վաղն ուշ երեկոյան կամ առավելագույնը մյուս օրն արդեն կկարգավորվեն վերադարձի համար անհրաժեշտ փաստաթղթային խնդիրներն, ու Արման Մարգարյանը կկարողանա վերադառնալ՝ մասնակցելու վերջին հրաժեշտին։ Կրկին անգամ ցավակցում եմ այդ ընտանիքի բոլոր հարազատներին ու մեր Նոր Հաճնի հանրությանը՝ այս ողբերգության կապակցությամբ. խորը կսկիծ եմ ապրում։

Աստված պահապան բոլորիդ»,- գրել է Կոտայքի մարզպետը։

 

Լրահոս

Դիտել ավելին