Կարևոր իրադարձություններ

Թաիլանդացի հնէաբանները հայտնաբերել են դինոզավրի նոր տեսակ

17 Նոյեմբեր, 2019 21:42
Թաիլանդացի հնէաբանները հայտնաբերել են դինոզավրի նոր տեսակ

Թաիլանդի Մախասարակամի համալսարանի հնէաբանները  երկրի հյուսիս-արևելքում գտնվող Նոնգ Բոալամպու նահանգում՝ «դինոզավրերի հովտում», հայտնաբերել են նոր՝ 11-րդ տեսակի դինոզավրի մնացորդներ: Այս մասին հաղորդում է Thaiger-ը:

Հաստատվում է, որ դինոզավրի հայտնաբերված տեսակը գոյություն է ունեցել ավելի քան 60 մլն տարի առաջ՝ նախկին Թաիլանդի և հարևան երկրների տարածքներում:

Գիտնականների խոսքով՝ ելնելով վերջույթների փշրված ոսկորներից՝ դինոզավրը ունեցել է 4-ից 4.5 մետր երկարություն և եղել է «շատ արագաշարժ»:

Նշվում է, որ հնէաբանական հետազոտությունները թաիլանդական «դինոզավրերի հովտում» ընթանում են ավելի քան 30 տարի: Այս ընթացքում հայտնաբերվել են դինոզավրերի տարբեր տեսակների մնացորդներ, որոնք չեն հանդիպել աշխարհում այլևս ոչ մի տեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին