Կարևոր իրադարձություններ

Հրդեհ` Երևանի Նորագյուղ թաղամասում. այրվել է «Մանկական վերականգնողական կենտրոնի» պահեստի տանիքը և 5000 քմ խոտածածկույթ

17 Նոյեմբեր, 2019 21:16
Հրդեհ` Երևանի Նորագյուղ թաղամասում. այրվել է «Մանկական վերականգնողական կենտրոնի» պահեստի տանիքը և 5000 քմ խոտածածկույթ

Նոյեմբերի 17-ին, ժամը 14։10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասի «Մանկական վերականգնողական կենտրոնի» մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ամերիկյան փողոցի թիվ 109 հասցեում գտնվող «Մանկական վերականգնողական կենտրոնի» պահեստի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։17-ին, մարվել՝ 15։57-ին։ Այրվել են տանիքի (160 քմ) փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ և 5000 քմ խոտածածկույթ:

 

Լրահոս

Դիտել ավելին