Կարևոր իրադարձություններ

Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում գտնվող 5 հարկանի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել

17 Նոյեմբեր, 2019 17:27
Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում գտնվող 5 հարկանի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 17-ին, ժամը 16:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում գտնվող 5 հարկանի շենքի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Լրահոս

Դիտել ավելին