Կարևոր իրադարձություններ

Կփոխանցե՛ք մեր ցավակցությունները, ողբերգական դեպք է. Փաշինյանը՝ Նոր Հաճնի ողբերգական թունավորման մասին

17 Նոյեմբեր, 2019 16:11
Կփոխանցե՛ք մեր ցավակցությունները, ողբերգական դեպք է. Փաշինյանը՝ Նոր Հաճնի ողբերգական թունավորման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` նոյեմբերի 17-ին, Կոտայքի մարզում ծանոթացել  է մարզի համյանքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին: Նա նաև այցելել է Նոր Հաճն, որտեղ մոմ է վառել Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վարչապետը նաև խնդրեց քաղաքապետին իրենց ցավակցությունները փոխանցել երեկ Նոր Հաճնում տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ, երբ իրենց բնակարանում շմոլ գազից մահացել էին  77-ամյա տատն ու իր 4 թոռները:  Վարչապետը նաև կոչ արեց ավելի հետևողական և ուշադիր լինել գազի սարքերին և դրանց ստուգման աշխատանքներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին