Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    528
    536

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

 

Բելառուսի խորհրդարանական ընտրություններում ժամը 9։00-ի դրությամբ մասնակցությունը 37,14% է

17 Նոյեմբեր, 2019 13:28
Բելառուսի խորհրդարանական ընտրություններում ժամը 9։00-ի դրությամբ մասնակցությունը 37,14% է

Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի ընտրություններում տեղական ժամանակով ժամը 9։00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 37,14%։ Այս մասին հայտնել է Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։

Նոյեմբերի 17-ը Բելառուսի յոթերորդ գումարման Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի ընտրությունների հիմնական օրն է։

Տեղական ժամանակով ժամը 8։00-ին երկրի 5831  ընտրատեղամաս է բացվել  (46-ն արտերկրում) և կաշխատի մինչև ժամը 20։00-ն

Բելառուսի ԿԸՀ-ն գրանցել է 1029 միջազգային դիտորդ։ Ամենամեծ առաքելությունները տրամադրել են ԱՊՀ-ն՝ 475 դիտորդ, ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը՝ 346 մարդ։ ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովը հայտավորել է 83 փորձագետ, Եվրոպայի խորհրդ Խորհրդարանական վեհաժողովը՝  28, Շանհայի համագործակցության կազմակերպությունը՝ 17 դիտորդ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին