Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    528,5
    536,5

  • RUB

    7,44
    7,64

Կարևոր իրադարձություններ

 

Հայ սակրավորները սկսել են Հալեպում մարդասիրական ականազերծումը

17 Նոյեմբեր, 2019 13:15
Հայ սակրավորները սկսել են Հալեպում մարդասիրական ականազերծումը

Հայ ինժեներները Սիրիայի հյուսիում՝ Հալեպ նահանգում, տեղի բնակչության խնդրանքով սկսել են գյուղական տարածքի եւ հանդերի ականազերծումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Հայ մասնագետներն աշխատում են Այզազ բնակավայրում:

«Տեղաբնակների խնդրանքով մենք եկել ենք այստեղ, որպեսզի ականազերծենք այն դաշտերը, որոնք ականապատվել են գրոհայինների կողմից: Մեր աշխատանքներից հետո խաղաղ բնակչությունը կարող է զբաղվել իր խաղաղ գործունեությամբ՝ անասուն արածացնել եւ ցանել այս դաշտերը»,- ասել է Գաբուլյանը՝ հավելելով, որ իրենց կենտրոնում կան սակրավորներ, որոնք զբաղվում են ականազերծմամբ, եւ բուժանձնակազմ, որը բնակչությանն օգնություն է ցուցաբերում:

Նա հայտնել է, որ ականզերծման ընթացքում մասնագետները երկու փոս են փորել: Առաջինի մեջ նետում են զինամթերք եւ պայթուցիկ սարքեր՝ բեկորներ, գլանակներ, երկրորդ փոսի մեջ՝ մետաղական իրեր:

Գաբուլյանը պատմել է, որ տեղաբնակները հայտնել են պայթեցումների մասին. զոհվել է տրակտորի վարորդ, երբ տրակտորը պայթել է հակահետեւակային ականի վրա: Նման ականի վրա պայթեցվել է նաեւ ոչխարների հոտը:

Իր հերթին, Հայաստանի Հանրապետության ականազերծման հարցով մարդասիրական կենտրոնի օպերատիվ բաժնի խմբի ավագ Ռաֆիկ Պետրոսյանը հայտնել է, որ աշխատանքներ են տարվել տեղանքի քարտեզի վրա, որում նշվում են ելակետերն ու շրջադարձային կետերը, ինչպես նաեւ պայթունավտանգ շրջանների սահմանները:

«Քարտեզի վրա նշվում են այն վայրերը, որոնք արդեն ականազերծվել են: Ամեն օր այդ քարտեզի վրա նշվում են այն սահմանները, որոնք ականազերծվում են»,- ասել է նա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին