Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    528,5
    536,5

  • RUB

    7,44
    7,64

Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանի ուղերձը` Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

17 Նոյեմբեր, 2019 12:49
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյանի ուղերձը` Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ:

  «Սիրելի՛ ուսանողներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արտերկրում սովորող բոլոր ուսանողներին՝ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: Երիտասարդների և հատկապես ուսանողության դերն անչափ կարևոր է զարգացող հասարակության ձևավորման գործում:

Ներկա մարտահրավերներին դիմակայող և հաստատուն քայլերով առաջ գնացող մեր պետության համար առավել քան կարևոր է կիրթ և մասնագիտական բարձր կարողություններով օժտված երիտասարդության զորակցությունն ու ակտիվ մասնակցությունը պետականաշինության գործընթացին:

Ներկայում կրթության ոլորտի զարգացման, բարեփոխումների իրականացման և հաջողությունների հասնելու գրավականը ձեր գիտելիքների նորովի արժևորումն ու որակյալ կրթությունն է: Մեր կողմից ոլորտում իրականացվող բոլոր գործընթացները միտված են հենց այս նպատակին: Սիրելի՛ երիտասարդներ, համոզված եղեք, որ նախարարությունը ձեր վստահելի գործընկերն է, և մենք միասին՝ համատեղ ուժերով, կարող ենք գտնել ամենաբարդ թվացող հարցերի լուծումը:

Ուժեղ երիտասարդությունը մեր պետության հզորությունն է. լինենք լավատես և եռանդով լի՝ հանուն մեր երկրի բարօրության և առաջընթացի:


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին