Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    528,5
    536,5

  • RUB

    7,48
    7,68

Կարևոր իրադարձություններ

 

Այսօր Ուսանողների միջազգային օրն է

17 Նոյեմբեր, 2019 11:14
Այսօր Ուսանողների միջազգային օրն է

Ուսանողների միջազգային օրն ամբողջ աշխարհում նշում են նոյեմբերի 17-ին: Տոնի պատմությունը սկիզբ է առել Չեխոսլովակիայում: 1939 թ. հոկտեմբերի 28-ին Պրահայի ուսանողները և դասախոսները դուրս էին եկել ցույցի՝ նշելու Չեխոսլովակիայի կազմավորման տարեդարձը: Ֆաշիստ զավթիչների կողմից ցույցը դաժանաբար ճնշվեց, որի ժամանակ սպանվեց ուսանող Յան Օպլետալը:

Յանի թաղման օրը՝ նոյեմբերի 15-ը, նույնպես վերածվեց բողոքի մեծ ցույցի, ինչի ժամանակ տասնյակ ցուցարարներ ձերբակալվեցին: Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան ֆաշիստական ուժերը շրջապատեցին ուսանողական հանրակացարանները, ձերբակալվեց ավելի քան 1200 ուսանող: Ուսանողական շարժման 9 ակտիվիստ գնդակահարվեցին: Չեխոսլովակիայի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները Հիտլերի հրամանով փակվեցին մինչև պատերազմի ավարտը: Հետագայում արդեն Ուսանողների համաշխարհային կոնգրեսը նոյեմբերի 17-ը հռչակեց որպես Ուսանողների միջազգային օր:


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին