Կարևոր իրադարձություններ

Երեխայի հետ զբոսնելու ժամանակ առեւանգել են «Ուկրեկսիմբանկի» ղեկավարին

16 Նոյեմբեր, 2019 20:31
Երեխայի հետ զբոսնելու ժամանակ առեւանգել են «Ուկրեկսիմբանկի» ղեկավարին
Կիեւում երեխայի հետ զբոսնելու ժամանակ առեւանգել են «Ուկրեկսիմբանկի» ղեկավար Ալեքսանդր Գրիցենկոյին, հայտնում է 112.ua-ն։
Հարազատների խոսքերով, անհայտ անձինք նրան նստեցրել են սեւ ավտոբուսի մեջ՝ երեխայի աչքի առջեւ, որի հետ նա զբոսնելիս է եղել։
Նշվում է, որ ընտանիքն արդեն դիմել է իրավապաշտպան մարմիններին։
Ալեքսանդր Գրիցենկոն 2014թ․ օգոստոսի 1-ին «Ուկրեկսիմբանկի» կառավարման նախագահ է նշանակվել ֆինանսական հաստատության դիտորդական խորհրդի կողմից։ Աշխատակազմին նրան ներկայացրել է անձամբ ՈՒԱԲ այն ժամանակվա ղեկավար Վալերիա Գոնտարեւան։ Գրիցենկոն այդ պաշտոնում փոխարինել է Վիտալի Բելոուսին, որը «Ուկրեկսիմբանկը» ղեկավարում էր 2013թ․ սկզբից։ Բոլոր իրավասությունները նա ստացել է 2014թ․ օգոստոսի 15-ին՝ անժամկետ։
 

Լրահոս

Դիտել ավելին