Կարևոր իրադարձություններ

Մայիսյան գյուղի դաշտերում թմրանյութ են պատրաստել ու օգտագործել

16 Նոյեմբեր, 2019 20:05
Մայիսյան գյուղի դաշտերում թմրանյութ են պատրաստել ու օգտագործել
Նոյեմբերի 15-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, Գյումրիի Անի թաղամասի 51-ամյա բնակիչը Մայիսյան գյուղի դաշտերում ապօրինի պատրաստում եւ օգտագործում է թմրանյութ:
Ոստիկանությունից  հայտնում են, որ քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններն իրացնելով, նույն օրը ժամը 20.30-ին ապօրինի թմրամիջոց պատրաստելու, պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Մայիսյան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտից կասկածվողին բերման են ենթարկել:
Նշված տարածքի զննությամբ հայտնաբերվել է յուրահատուկ հոտ ունեցող հեղուկով լի տարաներ, երեք ներարկիչ, «Պիրալգին» գրառմամբ դեղատուփ, չոր սպիրտ, եւ թմրանյութի պատրաստման համար անհրաժեշտ այլ պարագաներ:
Կասկածվողը հայտնել է, որ բենզինի, «Պիրալգին» տեսակի դեղահաբի եւ այլ նյութերի խառնուրդից թմրամիջոց էր պատրաստում` ներարկման միջոցով իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
 

Լրահոս

Դիտել ավելին