Կարևոր իրադարձություններ

Բոլիվիան խզում է դիվանագիտական հարաբերությունները Վենեսուելայի հետ

16 Նոյեմբեր, 2019 17:16
Բոլիվիան խզում է դիվանագիտական հարաբերությունները Վենեսուելայի հետ

Բոլիվիան հայտարարել է Վենեսուելայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների խզման մասին: Այս մասին հայտնել է Բոլիվիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Կարեն Լոնգարիկը, որը նշանակվել է այդ պաշտոնում ժամանակավոր նախագահ Ժանին Անեսի կողմից, հայտնում է Erbol ռադիոկայանը:

Արտաքին գործերի նախարարը հաստատել է Նիկոլաս Մադուրոյի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների խզման փաստը և Վենեսուելայի դեսպանության ներկայացուցիչներին խնդրել է հեռանալ երկրից՝ Բոլիվիայի ներքին գործերին միջամտելու համար:

Լոնգարիկը նաև հայտարարել է, որ Կուբայի իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել հարավամերիկյան երկրից ավելի քան 700 կուբացի բժիշկների կանչի վերաբերյալ, որտեղ նրանք աշխատել են Էվո Մորալեսի ղեկավարության օրոք կնքված համաձայնագրերի համաձայն:

 

Լրահոս

Դիտել ավելին