Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում 52-ամյա քաղաքացին ընկել է կոյուղահորը

16 Նոյեմբեր, 2019 14:46
Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում 52-ամյա քաղաքացին ընկել է կոյուղահորը

Նոյեմբերի 16-ին, ժամը 10:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է ջրհորը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Ակնալիճ գյուղի Հոկտեմբերյան փողոցի թիվ 4 շենքի ետնամասում գտնվող կոյուղահորը:

Փրկարարները կոյուղահորից դուրս են բերել Աշոտ Ս.-ի (ծնված 1967 թ.) դին:
 

Լրահոս

Դիտել ավելին