Կարևոր իրադարձություններ

Իրանում վառելիքի գնաճը հանգեցրել է բողոքի ցույցերի

16 Նոյեմբեր, 2019 14:40
Իրանում վառելիքի գնաճը հանգեցրել է բողոքի ցույցերի

Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են: Պատճառը վառելիքի գների բարձրացումն է: Այս մասին հայտնել է VOA News-ը:

Իրանական նավթամթերքների բաշխման ազգային ընկերությունը, առանց նախազգուշացման, հայտարարել է, որ 50 տոկոսով բարձրացնում է սուբսիդավորված բենզինի գինը և սահմանում է տարբեր քվոտաներ, տարբեր տեսակի մեքենաների համար:

Սահմանված չափը գերազանցելուց հետո մարդիկ ստիպված կլինեն ավելի թանկ վճարել վառելիքի համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին