Կարևոր իրադարձություններ

Դալմայում քանդել են 16-րդ դարի գինու հնձանը

16 Նոյեմբեր, 2019 13:11
Դալմայում քանդել են 16-րդ դարի գինու հնձանը

Դալմայի այգեգործներից ահազանգ է ստացվել, որ այնտեղ գտնվող 16-17-րդ դարերի գինու հնձանը քանդել են: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բնապահպան Մարի Չաքրյանը:

«Այդպես է կարգադրված»,- պատասխանել են այգեգործներին: Հնձանը հողին է հավասարեցվել:

Դեպքին արձագանքել է ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը, սակայն Հայաստանի գինեգործության մշակույթի վառ օրինակներից մեկն արդեն ավերակ է։

«Այն միտումնավոր չի ներառվել տվյալ տարածքի ՇՄԱԳ - ում ու ես արդեն հույս էլ չունեմ որ քանդողը, կամ այն չինովնիկները, որ պարտավոր էին ապահովել պահպանությունը, կպատժվեն անգործության համար։Վաղը առավոտյան հետքերն էլ կվերացվեն ու վերջ, չի էլ եղել»,-ասվում է գրառման մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին